ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն:
Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ և մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:
Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ