Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. հնարավոր է Մարտի 1-ի գործով դատավճիռներ կայացրած դատավորների դեմ քրեական գործեր բացվեն

Սեպտեմբեր 22,2018 19:58

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով քաղաքացիներից մեկի հորդորին, թե դատական համակարգում բարեփոխումները պետք է արագացնել, ասաց, որ Մարտի 1-ի գործով Եվրադատարանն առաջին վճիռն է կայացրել։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Մարտի մեկի գործով Եվրադատարանը առաջին վճիռն է կայացրել։ Այդ վճիռը նշանակում է, իրավաբաններն այդպես են ասել, որ շղթայական տարածվելու է մյուս գործերի վրա։ Դա նշանակում է, որ այդ գործով բոլոր վճիռները ըստ էության հայտնվում են ապօրինի հայտարարվելու սպառնալիքի առաջ։ Խնդիրն այն է, որ այսօրվա մեր դատական համակարգի բազմաթիվ դատավորներ վճիռները կայացրել են, հիմա մենք պետքա հասկանանք, ոնց ենք վարվում այդ դատավորների հետ, որովհետև դա արդեն մենք չենք ասում, որ ասեն՝ տեսեք կառավարությունը դարձավ իշխանություն, դատավորներին բան է ասում։

Մարդու իրավունքների դատարանը արձանագրել է, որ առավոտյան գործողությունները եղել են ապօրինի և ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի։ Ու հիմա այդ դատավորները Հայաստանում պիտի շարունակեն զբաղվել այդ գործո՞վ։ Առնվազն բարոյականությունը ստիպում է այդ դատավճիռներից հետո հրաժարական տան և գնան տուն։ էլ չենք խոսում, որ սա հնարավոր է քրեական պատասխանատվության հարց բացվի։ Որովհետև դատական համակարգը կոռուպցիոն համակարգը սկզբից մինչև վերջ սպասարկել է»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Փաստաբան Վահե Գրիգորյանը վերջերս հրապարակել էր այն դատավորների անունները, որոնք քննել են Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված մեղադրանքով գործը եւ նրան դատապարտել են ՄԻԵԴ վճռով հաստատված, դիտավորությամբ կատարված խախտումներով․ «Առաջին ատյանի դատարանի 23/10/2008թ․ – ի դատավճիռը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Վերաքննիչ դատարանում այս դատավճիռն ամբողջությամբ ուժի մեջ են թողնվել 10/12/2008թ․ – ի որոշմամբ՝ մասնակցությամբ դատավորներ Ա․ Խաչատրյան, Մ․ Սիմոնյան, Ա․ Պողոսյան (վճռաբեկ դատարանի գործող դատավոր)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930