«Այսօր ես այս մարզում գտա դաշնակից, նա 84-ամյա Քնարիկ Մնացականյանն է իր 90 տարեկան ամուսնու հետ, որոնք քսան աշխատատեղ են ստեղծել ու երբ նրանց հետ զրուցում ես ու նայում ես աչքերի մեջ, տեսնում ես, որ օգնություն չեն ակնկալում, մի բան էլ ասում են՝ դու ո՞վ ես, որ ինձ օգնես»,-Արարատի գինու գործարանում շրջելուց հետո արդեն Արտաշատում՝ մարզպետարանի բակում կազմակերպված հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ժամանելուն պես հրապարակում հավաքված քաղաքացիները անվտանգության դրած պատնեշը ճեղքեցին ու անվտանգության աշխատակիցների համար անսպասելի սլացան դեպի վարչապետը՝ շրջապատելով ու ողջունելով:
Երեխաները խնդրում էին «սելֆի» անել, մեծահասակներից ոմանք էլ նամակներ ունեին վարչապետին հանձնելու:
Այսօր վարչապետը Արարատի մարզպետարանում աշխատանքային խորհրդակցությունից հետո շրջեց մարզի տարածքում, եղավ Երասխի միջնակարգ դպրոցում, Արտֆուդ պահածոների գործարանում եւ այլ վայրերում:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ