Այսօր Aravot.am-ը ՀՖՖ նորընտիր նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին խնդրեց արտահայտել իր տեսակետը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնավորապես, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՖՖ գործկոմի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Եթե փոխնախարարներից կամ վարչության պետերից մեկը նրա փոխարեն ընդգրկվեր, հնարավոր չէ՞ր լինի սպորտային բժշկությունը հայկական ֆուտբոլում եւ ընդհանրապես հայկական սպորտում արդյունավետ ներդնել:
«Գուցեեւ հնարավոր էր, բայց ես ճանաչում ու վստահում եմ Արսեն Թորոսյանին», – պատասխանեց Արթուր Վանեցյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ