Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համաձայնել ընդգրկվել ՀՖՖ գործկոմի կազմում

Սեպտեմբեր 22,2018 17:51

ՀՖՖ ԻԱՄ վերակազմակերպվելիք ՀՖՖ ՀԿ-ի գործկոմի կազմում, որն այսօր կատարվեց, առաջադրվել էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Aravot.am-ը զրուցեց նրա հետ:

-Պարոն Թորոսյան, Դուք բավականին պատասխանատու եւ լուրջ ոլորտ եք ղեկավարում՝ առողջապահությունը, որտեղ անելիքներ շատ-շատ են: Ինչո՞ւ համաձայնեցիք նաեւ  ՀՖՖ գործկոմի կազմում ընդգրկվել:

-Կարծում եմ՝ մեր ոլորտի մի մասն էլ սպորտային բժշկությունն է: Եվ դրա զարգացման համար այս պաշտոնը ստանձնում եմ, եթե դա պաշտոն կարելի է համարել, որպեսզի օգնեմ հայկական ֆուտբոլին, որպեսզի ունենանք լավ սպորտային բժշկություն, համաշխարհային սպորտային բժշկության ձեռքբերումները կիրառենք նաեւ հայկական ֆուտբոլում:

-Նկատի ունեք միայն ազգային հավաքակա՞նը, թե նաեւ ակումբները:

-Նկատի ունեմ ընդհանրապես սպորտային բժշկությունը որպես բժշկության մի ճյուղ:

-Իսկ առանց ՀՖՖ գործկոմի անդամ դառնալու դա հնարավոր չէ՞ դա իրականացնել:

-Գուցեեւ հնարավոր է: Բայց կարծում եմ՝ ՀՖՖ գործկոմի անդամ լինելով ավելի հեշտ կլինի ազդել որոշումների կայացման վրա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930