Aravot.am-ը Ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով այն, որ ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկար տարիներ ղեկավարել է հայկական ֆուտբոլը, ուստի նրա հետ նույն հայկական ֆուտբոլի ապագայի հետ կապված խնդիրներում համագործակցության ինչ-որ եզրեր տեսնո՞ւմ է, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Այն նախագծերն ու ծրագրերը, որ սկսել է Ռուբեն Հայրապետյանը, հասցնելու ենք ավարտին: Բայց նրա հետ հետագա համագործակցություն չի լինելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ