Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաստի փաստեր ունենք, որ ԲՀԿ-ն վճարել է ֆլեշմոբի մասնակիցներին». Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 22,2018 17:31

«Վերջին մի քանի ժամերի բացահայտումը՝ հավաստի փաստեր ունենք պնդելու, որ ԲՀԿ-ն ակտիվիստներին կամ այսպես կոչված «ակտիվիստներին» վճարել է: Այսինքն, վճարել է այն անձանց, որոնք մասնակցել են երեկվա ֆլեշմոբին: Բոլորի մասին չունեք ապացույցներ, բայց որ նման երեւույթ տեղի է ունեցել, այսինքն՝ եղել են անձինք, որոնք մասնակցել են միայն նրա համար, որ իրենց գումար է վճարվել, ապացույցներն արդեն ունենք»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում մշտադիտարկում իրականացրած «Անկախ դիտորդ» դիտորդական հ/կ-ների դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ անգամ եթե նշյալը չի համարվում օրենքի խախտում, ապա հարկային օրենսդրության խախտման փաստ կա. «Եթե անձը վճարվում է, դա պետք է արվի պայմանագրով, եւ դրա համար եկամտահարկ վճարվի: Մենք շարունակում ենք այս ուղղությամբ ուսումնասիրությունները, երեւի ընտրություններից հետո ավելի մանրամասն կանդրադառնանք»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք տեղեկացել են իրենց կատարածի բացահայտվելու մասին, դատական հետապնդմամբ են սպառնում այն մարդկանց, որոնք հայտնել են այդ մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ. Գ.  ԲՀԿ ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանն արձագանքել է այս հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Վարչապետին կից հանձնաժողովներից մեկի համակարգողն իրեն հայտարարել է անկախ դիտորդ ու գնահատական է տալիս ընտրախախտումների մասին։ Նախ՝ Դանիել ջան, աշխատելով Նիկոլի թիմում, դու չես կարող չեզոք դիտորդ լինել։ Ակնհայտ բան է։
Ու բնականաբար քո արածը, ու նաև միաժամանակ այլ օգտատերերի նման սուտ լուրեր տարածելը, կազմակերպված հակաքարոզ է մի ուժի նկատմամբ: Անկեղծ ցավում եմ ։ Հուսամ պատկան մարմինները գնահատական կտան լռության օրը ակնհայտ կազմակերպված հակաքարոզին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930