Այն պահին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց էր կատարում Արարատի Գինու գործարանում, նույն գյուղի բնակիչ Արմեն Բալայանը 4 տոննա խաղող էր բերել հանձնելու։
Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բերքն ավելի շատ կլիներ, եթե այս տարվա տապը, խաղողի բերքի մի մասը չվնասեր։ Խաղողը հանձնելու էր կիլոգրամը 150 դրամով։ Ասաց, որ դժգոհ չէ, քանի որ տեխնիկական սորտի համար մթերողը հարմար գին է առաջարկում։
Այսօր վարչապետը աշխատանքային այցով առավոտից Արարատի մարզում է։ Քնարիկ Մնացականյանը 84 տարեկան է, անցյալ տարի ամուսնու հետ միասին 23 տոննա խաղող են հանձնել։
Այս տարի դեռ պարզ չէ՝ բերքը որքան է։ Մթերողը մեկ կիլոգրամի դիմաց 145 դրամ է առաջարկել, ինչը, ամուսինների կարծիքով վատ գին չէ։ Խաղողագործ այս ամուսինների փորձը վարչապետին զարմացրեց։ Տիկին Քնարիկը պատմեց վարչապետին՝ ինչպես են կարողանում այդպիսի արդյունքներ ապահովել։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ