Այս տարի լոլիկի բերքը 35 հազար տոննայով պակաս կլինի։ Այս մասին վարչապետին տեղեկացրին Արարատի մարզպետարանում՝ աշխատակազմի և մարզի գյուղապետերի հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետին բացատրեցին, պատճառն անոմալ ջերմաստիճանն է, որ այս տարի աննախադեպ բարձր է եղել և լոլիկի ցեցը։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ցեցի դեմ ինչ պետք է անել, ինչպես պայքարել, մարզպետարանի պատասխանատուներն ասացին, որ դժվար է, քանի որ արդեն քանի տարի է այդ խնդիրը կա, գալիս է Թուրքիայի կողմից։ Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպես շարունակվի եկող տարի էլ լոլիկի բերքը պակաս կլինի և կրկին Թուրքիայից կներկրենք, ապա նկատեց՝ այդ ինչպես է, որ Թուրքիայում էլ ցեց կա, բայց լոլիկը և նրանց է հերիքում և մեզ։
Մարզի պատասխանատուների հետ լոլիկի թեմայով հարցուպատասխանը՝ տեսանյութում։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ