Լրահոս
Օրվա լրահոսը

Արտֆուդի սեփականատերերը վարչապետին դժգոհեցին, որ իրենք մեծ քանակությամբ վարկ վերցնելու խնդիր ունեն (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2018 13:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտֆուդ ընկերությունում, որտեղ բացվեց տեխնոլոգիապես հագեցած պահածոնների արտադրամասը, սեփականատերերից հետաքրքրվեց՝ ինչ խնդիրներ ունեն, լոլիկի նվազ բերքի պատճառով արդյոք գործը չի տուժել և այլն։

Ընկերության պատասխանատուներն ասացին, որ լոլիկի բերքի հետ կապված խնդիր չունեն, բայց վարկ վերցնելու առումով՝ ունեն։ Ըստ գործարարի խնդիրը ոչ թե տոկոսադրույքն է, այլ վարկերի քանակությունը։ Գյուղնախարարն ասաց, որ Արտֆուդին 5% ով է վարկ տրամադրվել, ինչը շուկայում շատ լավ պայմաններով տոկոսադրույք է համարվում։ Վարչապետը շրջեց արտադրամասերով։ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտից աշխատանքային այցով Արարատի մարզում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930