Իրանի հարավում՝ Ահվազ քաղաքում, ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքները:
Նշվում է, որ անհայտ անձիք կրակ են բացել շքերթի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 8 մարդ զինծառայող:
Վիրավորվել է ևս 7 մարդ: Անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են երկու զինյալների:
Իրանական այլ աղբյուրների տեղեկացմամբ՝ վիրավորների թիվը հասնում է 20-ի:
Այսօր ռազմական շքերթներ են անցկացվում Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում: Դրանք նվիրված են 1980-1088թթ- իրան-իրաքյան պատերազմին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ