Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունը վերադարձվում է քաղաքացուն, և մնում է ընտրողի վերադարձը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 22,2018 10:16

Քաղաքացուն վերադարձվում է ընտրելու իրավունքը, սակայն առանցքային, հիմնարար նշանակություն ունեցող հարցը ընտրողի վերադարձն է: Բանն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ խեղելով, նենգափոխելով ընտրական համակարգն ու ընտրություն հասկացությունը ինքնին, խեղելով նաև ընտրող հասկացությունն ու ընտրողի հոգեբանությունը, Հայաստանում գործնականում տեղի է ունեցել շատ ավելի խորքային մի բան:

Իշխող նախկին համակարգը ըստ էության ընտրությունը կեղծելու մեխանիզմը հասցրել է մինչև քաղաքացու գիտակցություն, հոգեբանություն, արժեհամակարգ, աշխարհընկալում: Կեղծիքը հասցրել է նստել մինչև այդտեղ, ու թեև դա ամբողջ հասարակությունը չէ, սակայն դա հասարակության մի ահռելի շերտ է, որի պայմաններում է ի վերջո հնարավոր դարձել այսպես կոչված անաղմուկ ընտրությունը կամ անաղմուկ խայտառակությունը, որ տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլի 2-ին: Ահա այստեղ է բուն խնդիրը:

Ընտրությունը վերադարձվում է քաղաքացուն, և մնում է ընտրողի վերադարձը: Սա իհարկե տևական, ժամանակատար և աշխատատար գործընթացի խնդիր է, բայց սեպտեմբերի 23-ն ըստ էության սրա մեկնակետն է, որը պետք է պահել և զարգացնել հետագայում, որպես պետականության ապագայի և նույնիսկ անվտանգության ռազմավարական խնդիր, երբ վերագտնենք ընտրող քաղաքացու, այդ բառի որակական իմաստով: Դա կունենա հեղափոխական նոր նշանակություն, կլինի ևս մի հեղափոխություն, և առավել խորքային, արժեքային հեղափոխություն: Ըստ այդմ, վաղը Հայաստանում նոր հեղափոխության մեկնարկ է:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930