Լուսանկարում «Սանիտեքի» մեքենաներն օրվա վերջում իրենց՝ հավանաբար վնասված աղբամանները «շալակած» տանում էին: Ու այսպես գրեթե ամեն օր: Ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը վստահեցնում է՝ վերջին ամիսներին այրվել է ավելի քան 1000 աղբաման, մոտ 2000 աղբաման էլ վնասվել է, ինչի արդյունքում ընկերությունը 700 հազար դոլարի վնաս է կրել: Ընդ որում, Թավիլը կարծես թե չի հաշտվում տուգանքների հետ. նախորդ 2 ամսում մոտ 25 միլիոն դրամի չափով քաղաքապետարանը տուգանել է այս ընկերությանը: Թավիլն էլ քաղաքապետարանին առաջարկել է գնել աղբամաններ եւ տեղադրել քաղաքում հենց այն գումարով, որով տուգանել են «Սանիտեքին», եւ փոխհատուցել այն վնասները, որը «Սանիտեքը» կրել է: Սակայն հանրությանն այդպես էլ չպարզաբանվեց՝ պայմանագրով քաղաքապետարանն ունի՞ պարտավորություն վնասված աղբամանների համար փոխհատուցել՝ նորը գնելով:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
21.09.2018