Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները կապել միայն մեկ ուժի հաղթանակի հետ»

Սեպտեմբեր 21,2018 23:58

Այսօր «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի ամփոփումից հետո «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քարոզարշավին, նկատեց, որ կար որոշակի անհավասարություն. «Մենք մասնակցել ենք տարբեր անհավասար ընտրությունների: Միգուցե քաղաքական դաշտի կանոնակարգումից հետո, 4-5 տարի հետո կլինեն բովանդակային քիչ թե շատ հավասար ընտրություններ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրությունները եթե համեմատենք նախորդների հետ, ապա, ինչպես ասաց նա, ընթացակարգային, տեխնիկական մեծ քայլ առաջ է լինելու. «Ժողովուրդը պիտի կարողանա դժգոհությունն արտահայտել, բայց հիմնականում չպիտի կարողանա ասել, որ գողացան այս ընտրությունները»:

«Ժառանգության» թեկնածուն պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կգնահատի վարչապետի երեկվա ՝ «Իմ քայլը» դաշինքի համար քվեարկելով դուք քվեարկում եք խորհրդարանը լուծարելու օգտին» հայտարարությունը, ասաց. «Ես համարում եմ, որ դա պետական գործառույթների եւ նախընտրական կուսակցական հարթակների շփոթում է: Ես կուզենայի այդ երկու հարթությունները տարանջատվեին: Մենք մեր ելույթներում ասացինք՝ անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները, արդարադատությունը կապել միայն մեկ ուժի, մեկ ցուցակի հաղթանակի հետ։ Երեւանի ժողովուրդը, որը կարող է իր վստահությունը տալ «Ժառանգությանը», կարող է վստահ լինել, որ քաղաքային իշխանության մեջ մեր մասնակցությամբ կունենանք արտահերթ ընտրություններ եւ մեր համեստ լուման կունենանք Հայաստանի հանրապետությունը գերկուսակցականացումից զերծ պահելու գործում»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ չէր ցանկանա համաժողովրդական շարժումն ունենա նախորդների վախճանը. «Եվ այդ միակուսակցական տենդը, ոը միգուցե ակամա է, այնուամենայնիվ, շինիչ չի լինելու: Կոչ եմ անում ընտրություններից հետո ամեն մեկը վերանայի բառապաշարը, շարժուձեւը, որովհետեւ մենք բոլորս՝ ներկայիս եւ նախկին պետության ներկայացուցիչներ ենք»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ակաս, քու ժամանակդ ալ անցա՜ծ, գացած է… արտահերթ ընտրությունները տեղի ունենան վաղը, կամ միւս օր, մէկ ա, դու մնալու ես լուսանցքում… կամ ալ, շանս մը ունիս, եթէ ընդունիս ենթարկուիլ Փաշինեանին, դառնալ իրեն ստորադաս դերակատար մը… եւ դեռ ինք ալ պէտք է որ ընդունի այդ… kapish ?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930