Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է փաստահավաք աշխատանքներ իրականացնել արդեն սահմանամերձ Կոթի գյուղում։
Օրեր առաջ Կոթիում գնդակոծության արդյունքում վիրավորված Սուրեն Սեփխանյանը (աջից՝ երկրորդը) այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դուրս է գրվել հիվանդանոցից։ Իրեն լավ է զգում։
Ի դեպ, նա արդեն երրորդ անգամ է հայտնվում հակառակորդի նշանառության տակ։