Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի վերջին օրը շրջեց Նորագավիթ թաղամասում և Կենտրոն վարչական շրջանում

Սեպտեմբեր 21,2018 21:40

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին,  Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի վերջին օրը եղավ Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասում և Կենտրոն վարչական շրջանում:

Նորագավիթի բնակիչները ջերմությամբ ողջունեցին քաղաքապետի թեկնածուին, ունեցան անկեղծ և անկաշկանդ զրույցներ, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, որոնց Զարուհի Փոստանջյանը տվեց սպառիչ պատասխաններ՝ շեշտելով, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին: Քարոզչական նյութեր բաժանվեցին հարյուրավոր բնակիչների, ովքեր նաև տեղեկացվեցին կուսակցության նախընտրական ծրագրային հիմնադրություններին:

Քաղաքապետի թեկնածուն, տեսնելով հերթական աղբով լի աղբամանները և նրանից տարածվող գարշահոտությունը, նշեց, որ քարոզարշավի նախորդ օրերին բոլոր վարչական շրջաններում աղբի և կեղտի նույն պատկերն է եղել, և քաղաքային իշխանությունները դրսևորել են անգործություն, մինչդեռ աղբի տեղափոխման համար քաղաքացիները վճարում են գումարներ: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ քաղաքապետի լիազորություններ ստանձնելով՝ օրենքի շրջանակներում Երևանը կեղտից և աղբից մաքրելու հարցն անմիջապես լուծելու է, իսկ որոշ ժամանակ հետո ունենալու ենք աղբի վերամշակման գործարան, որից ստանալու ենք լրացուցիչ եկամուտներ, էներգիա և ապրանքներ, և վերացվելու են Երևանում գտնվող երկու՝ Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2126741774058675/):

Երեկոյան Զարուհի Փոստանջյանն Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ շրջեց Կենտրոն վարչական շրջանում: Նախընտրական քարոզչությունը եզրափակվեց համայնքի փողոցներով քայլարշավով, քաղաքացիներին քարոզչական նյութերի բաժանմամբ, կարգախոսի՝ «Արդարություն և օրենք» և քվեաթերթիկում «Համար 4»-ի բազմակի հնչեցմամբ: «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕՐԵՆՔ» կարգախոսը «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ հատուկ վանկարկեցին նաև ՀՀ ոստիկանության շենքի առջև:

(Տես՝ https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/305819386901049/

https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/305841913565463/?hc_ref=ARQXEQa8wh1Bn-4sBFGmhGnItcyU5OsMjEmKrcA9bHw5LidTyHeiWoEGLInX1wnKEs0&__xts__[0]=68.ARDogvLjVFKXjBRBn39hlbgb-podzzEowFQ_650Zvzqy_Pwmv_hjDQv7ExaY9XU4PY1-y8mmz2cg2xnPzsZPz1IFCUe0Krt3UMQPtH4nlWlqJJjFmn91WZMWn2AnbfiAKF5hD528pWsKE4bTyRaTWJS8VbKH30hVutAfdbFngnHM7WbOhPhs&__tn__=lC-R):

Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ կարելի է միանշանակ արձանագրել, որ երևանցիները հավատում են Զարուհի Փոստանջյանին և ցանկանում են նրան վստահել մայրաքաղաքի կառավարումը՝ համոզված լինելով Զարուհի Փոստանջյանի անցած քաղաքացիական ու քաղաքական ուղու մաքրության, սկզբունքայնության, փորձառության և վճռականության մեջ:

Մայրաքաղաք Երևանի և երևանցիների խնդիրները բազմաթիվ են և բազմաշերտ, որոնց առաջացման գլխավոր պատճառները եղել են արդարության և օրենքի ոտնահարումները: Եվ միակ թեկնածուն ու քաղաքական գործիչը, ով հայտնի է ինչպես Երևանում, այնպես էլ ողջ Հայաստանում որպես ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՕՐԵՆՔԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930