Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք իրար ներենք անձնական բնույթի վիրավորանքները». Փաշինյանը հորդորում է անձնական հարձակումները դադարեցնել ու ներել

Սեպտեմբեր 21,2018 21:01

Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոն համայնքում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հավաքին ասաց, որ այսօր Բաղրամյան 26-ի դռները բացվեցին ՀՀ քաղաքացիների առաջ, բայց եւս մի կարեւոր խնդիր ունեն լուծելու՝ Ազգային ժողովի դռներն էլ պիտի բացվեն ՀՀ քաղաքացիների առաջ. «Հեղափոխության օրերին, երբ մենք մտնում էինք ԵՊՀ, Ռադիոյի շենք, կրթական հաստատություններ, բացում էինք փակ դռները, մեզ հարցնում էին՝ ինչո՞ւ եք դա անում: Ասում էինք, որ ՀՀ-ում ՀՀ քաղաքացու առաջ փակ դռներ չպետք է լինեն ու փակ դռներ չե՛ն լինելու»:

Փաշինյանը անդրադարձավ քարոզարշավին, ասաց, որ քննադատությունների մասին շատ է լսել ու շատ է մտածել. «Սա ազատ ժողովրդավարական երկրին հատուկ քարոզչություն էր, յուրաքանչյուր ուժ, այդ թվում իշխանությունը պայքարում է ամեն ձայնի համար եւ կրքերը կարող են բորբոքվել:

Ժողովրդավարությունը շատ մեծ եւ լուրջ պատասխանատվություն է, քննադատությունների ժամանակ պարզ է, որ նյարդերը կարող են տեղի տալ, բայց ամեն ինչ պիտի անենք անձնական բնույթի վիրավորանքները, անձնական բնույթի հարձակումները բացառելու համար: Հայաստանը պետք լինի քաղաքական հայացքների, սկզբունքների պայքար, բայց յուրաքանչյուրի իրավունքը պետք է պահպանվի ու պաշտպանվի»:

Վարչապետը հորդորեց, որ ամեն ինչ անեն, որ ամեն քաղաքական գործընթացի ժամանակ կրքոտ բանավիճեն, բայց հարաբերվելիս աշխատեն բացառել անձնական բնույթի հարձակումները, վիրավորանքները, ինքնասիրությունը վիրավորելը, արժանապատվությունը վիրավորելը. «Հենց այսպես՝ փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ են, ում են ընտրում, որովհետեւ մեր հեղափոխությունը սիրո եւ համերաշխության հեղափոխություն է: Այո՛, բոլորս սխալվում ենք, կրքերը բորբոքվում են, դա նորմալ է, եկեք իրար ներենք անձնական բնույթի վիրավորանքները»:

Նա ասաց, որ ով վիրավորվել է, թող ընդունի այս ներողության խոսքերը, որովհետեւ մեր երկիրը սիրո, իրավունքի, ժողովրդավարության երկիր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կարգին Յիսուս… (մեղա, Տէր)

  2. Հ.Շ. says:

    «Ազգային ժողովի դռներն էլ պիտի բացվեն ՀՀ քաղաքացիների առաջ»…

    ներելը հասկացանք, բայց չէ… այս մէկը, չեղաւ…

    քանզի պէտք է նաեւ ժողովուրդին խնայե՛լ փոխադրութեան ճիգը, ծախսը…

    միանգամից, Ազգային Ժողովի նիստերը պէտք է որ տեղի ունենան հենց Հանրապետութեան Հրապարակում, կուլկուլակների մօտ (ժողովուրդը կրնայ նաեւ ծարաւնալ)

    եւ ամէն անգամ որ պատգամաւոր մը պիտի քուէարկէ, նախ պէտք է որ հրաման առնէ այդտեղ հաւաքուած ամբոխէն, եւ ըստ այնմ շարժի

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930