Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոն համայնքում Կարապի լճի մոտակայքում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հավաքին ասաց, որ քաղաքապետի ընտրությունների հետ կապված ամեն ինչ ասված է, նոր բան ասելու կարիք չկա, այսօր Անկախության օրն է ու ուզում է ինչ-որ նոր բան անել քաղաքացիների համար:
Նա կատակեց՝ «Չարժի չէ՞ ջուրը թռնել, չարժի, ես ուրիշ բան կանեմ»,- ասաց վարչապետն ու նվեր մատուցեց՝ Անկախության 27-ամյակի կապակցությամբ արտասանելով Համո Սահյանի՝ «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը՝ բղավելով՝ «Հայաստան ասելիս՝ մահն ո՞ւմ շունն է, կլինեմ, կմնամ այսպես»:
Նա հորդորեց վայելել այս օրը ու Հայաստանի անկախության 270, 2700-ամյակի հիմքերը գցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ