Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ ի՞նչ էին իրենցից ներկայացնում, որ մեր հզոր ժողովուրդն իրենց հախից չգար». Հայկ Մարությանն ամփոփեց քարոզարշավը

Սեպտեմբեր 21,2018 20:40

Այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի վերջին օրը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Կարապի լճի մոտ հրավիրած հավաքին նախ խոսեց անկախության մասին: Նա քաղաքական ելույթ ունեցավ, ասաց, որ մեր հանրապետությունը դե յուրե անկախ էր, դե ֆակտո՝ ոչ. «Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ն արտաքինից, այո՛, անկախ պետություն էր, սակայն իր ներսում կորցրել էր այդ անկախությունը, որպեսզի Հայաստանի ժողովուրդը հնարավորություն ունենա որոշել իր պետության ճակատագիրը: Անհրաժեշտ պայման է անկախությունը, բայց այդ իրավունքը մեր ժողովրդից խլել էին ու խլել էին մի խումբ մարդիկ, ովքեր որոշել էին, որ  իրենք միանձնյա իրավունք ունեն որոշումներ կայացնել մի ամբողջ ժողովրդի տեղը, այն էլ այն պարագայում, որ չէին ստացել դրա մանդատը: Բայց իրենք մի բան հաշվի չէին առել՝ ընդամենը մի բան՝ եթե մեր ժողովուրդն ընդվզեց 91-ին եւ ձեռք բերեց անկախություն, ապա այդ մարդիկ ի՞նչ էին իրենցից ներկայացնում, որ մեր հզոր ժողովուրդն իրենց հախից չգար»:

Հայկ Մարությանն ասաց, որ ՀՀ ժողովուրդը մի քանի ամիս առաջ ապացուցեց ամբողջ աշխարհին, որ 1991-ին մեր անկախությունն ուղղակի պատմության պատահական նվեր չէր, այլ արիությամբ վաստակած իրավունք. «Այսօր մենք նշում ենք Անկախության տոնը եւ այսօր մեր պետությունը ավելի անկախ է, քան երբեւէ: Այսօր մենք իսկապես նշում ենք այդ տոնը, այլ ոչ թե ուղղակի օրացույցի վրա կլորակ անելով՝ ասում, որ մենք անկախ ենք: Եվ այս հույսը, մեր անկախությունը այլեւս ոչ ոք մեր ժողովրդի ձեռքից չի խլելու»:

Խոսելով «Իմ քայլը» դաշինքի մասին՝ Մարությանն ասաց, որ քարոզարշավին հատկացված էր 12 օր եւ 12 վարչական շրջան կա ու ամեն օր մի համայնքում լինելով՝ հայտնաբերել են, որ սովորական քարոզարշավներից տարբերվող պատկեր է ստացվում. «Քարոզարշավներին քաղաքական ուժերն են մոտենում ժողովրդին, ասում՝ ժողովուրդ ջան, էս ենք անելու, էն ենք անելու, բայց այստեղ լրիվ հակառակն էր, մարդիկ էին մոտենում մեզ, ասում էին՝ դուխո՛վ եղեք, անելու ենք, լուծելու ենք, սարքելու ենք, վերանորոգելու ենք, մենակ առաջ գնացեք, մենք ձեր հետ ենք, մենք ձեր մեջքին ենք: Եվ հիմա ուզում ենք պատասխանը տալ՝ ժողովո՛ւրդ ջան, մենք էլ ձեր մեջքին ենք, մենք էլ ձեր հետ ենք, մենք էլ ենք անելու: Մենք գիշեր, ցերեկ, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայելու ենք ձեզ: Երեւանը դարձնելու ենք այն քաղաքը, որտեղ երջանիկ ենք մենք եւ մեր երեխաները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930