«Գելափ ինթերնեյշնլ» կազմակերպությունն այսօր հրապարակել է սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնց համաձայն, սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 75 տոկոս ձայն կունենա: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն է`12 տոկոսով:
Այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով այդ կանխատեսումներին, ասաց. «Բացարձակ անարժանահավատ եմ համարում «Գելափի» հրապարակած տվյալները: Եվ այստեղ պիտի հիշեմ, այսօր դրա հետ կապված Էդմոն Մարուքյանի ասածը`նույն այդ կազմակերպությունները Թրամփին առավելագույնը 10 տոկոս քվե էին կանխատեսում: Ինչ եղավ արդյունքը`տեսանք»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն այսօր իր զորակցությունն էր հայտնել Նաիրա Զոհրաբյանին`սոցիալական ցանցերում իր դեմ սկսված արշավի դեմ պայքարում: Նաիրա Զոհրաբյանը վարչապետին հորդորում է`միանալ իրեն եւ համատեղ պայքարել վարչապետի կուսակից այն անձանց դեմ, ովքեր տանում են այդ արշավը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ