«Վերաբերմունքը ջերմ է եւ վարակիչ: Մարդիկ լավ ակնկալիքներ ունեն եւ հավաստիացնում են, որ մասնակցելու են ընտրություններին: Դա արդեն իսկ արձանագրված արդյունք է»-լրագրողների հետ զրույցում այսօր ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
«Մարդկանց մոտ հավատ եմ տեսնում, որ իրենք որոշող են, իրենք են ընտրելու քաղաքապետին եւ ավագանիներին: Սա շատ կարեւոր է. քաղաքացին իրեն տեր է զգում»,-համոզմունք հայտնեց Արտակ Զեյնալյանը:
Նրա բնորոշմամբ՝ հեղափոխությունից հետո մարդիկ զգում են անկախության արժեքը. «Դա հեղափոխության ձեռքբերումներից է: Ավագանու նախորդ ընտրություններում այլ էին տրամադրվածությունները: Ներկայում չեմ տեսել, որ որեւէ թեկնածուի օգտին որեւէ վարչական ռեսուրս օգտագործվի: Դա ինձ էլ է վերաբերում: Որպես նախարար՝ ես արձակուրդում եմ քարոզարշավի ընթացքում»:
Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ առաջիկայում ունենալու ենք բազմակուսակցական ավագանի եւ խորհրդարան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«որպես նախարար՝ ես արձակուրդում եմ քարոզարշավի ընթացքում»
իսկ վարչապետը՞…