Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտում ստեղծագործողի ուսուցիչները ներկա են եղել նրա ցուցահանդեսին

Սեպտեմբեր 21,2018 16:38

Ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի «Երկրաչափական սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը սեպտեմբերի 20-ից բացվել է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:

Aravot.am-ի հետ զրույցում պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ 2010 թ-ից մի փոքր խմբով զբաղվում են ցմահ դատապարտյալերի հարցերով, բազմաթիվ սիմպոզիումներ են արել այդ թեմայով: Նա անդրադարձավ նաեւ իրենց «Անմեղության հայկական ծրագրին», որը զբաղվում է դատական սխալների հետեւանքներով:

Զարուհի Մուրադյանն ասաց, որ իրենց գործունեության շրջանակներում հրատարակել են Մհեր Ենոքյանի գրքերը, արել շնորհանդեսներ, տարբեր միջոցառումներ: Նրա խոսքերով, Զաքար Զոհրաբյանի քույրը եւ մայրը տեղեկացել են, որ իրենք վաղուց նման գործունեություն են իրականացնում, մեկ տարի առաջ գտել են իրեն ու ցույց տվել որդու ստեղծագործությունների լուսանկարները:

«Ես գիտեմ, որ ինքը պայծառ, լուսավոր տղա է, քրեական գործն էլ շատ թերի է: Եվ եթե դատապարտված մարդը ստեղծագործում է, գրում է նման պայմաններում, ուրեմն կարող է հասարակություն վերադառնալ:

Ի դեպ Զաքարի քույրիկից լսել եմ, որ այս ցուցահանդեսի համար բանտում իրեն խրախուսանք են տվել, մի բան, որ առաջ չէին անում»,- ասաց տիկին Մուրադյանը: Նա հույս հայտնեց, որ իր ձեւակերպմամբ, ստալինյան ռեպրեսիվ մեթոդները քրեակատարողական հիմնարկներից արմատախիլ կարվեն, մարդկանց կվերաբերվեն որպես մարդու, այլ ոչ թե անհույս հանցագործի:

Նրանից տեղեկացանք, որ արդարադատության համակարգից որեւէ մեկը չի այցելել ցուցահանդես, թեեւ բոլորին հրավեր են ուղարկել, ինքը միջոցառման ժամանակ չի տեսել նաեւ իրավապաշտպանների: Այցելուների մի մասը դատապարտված երիտասարդների հարազատներ են եղել, ինչպես նաեւ Զաքարի հարազատները: Տիկին Զարուհին հուզմունքով պատմեց, որ ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ Զաքար Զոհրաբյանի ուսուցիչները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930