Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ ես պիտի անընդհատ զանգեմ, խնդրվեմ». Վիրավոր զինվորի մայրը նախագահականում դժգոհեց՝ որդու մկանները մահանում են, չեն բուժում

Սեպտեմբեր 21,2018 16:05

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը Արիության մեդալով պարգեւատրեց Արցախում վիրավորված զինվոր, պահեստազորի կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանին:

Պարգեւատրման արարողությունից հետո Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը իր մտահոգությունները հայտնեց, որ որդու բուժումը կիսատ է. «4 ամիս է՝ ինքն այսօր չի օգտվում 1-ին հիվանդանոցից: Ես այսօր խոսեցի պարոն Տոնոյանի հետ, ասաց՝ կտեսնեմ: Իրենք դրա համար ծրագրեր են կազմել, պայմանագրեր ունեն կնքած Առաջին հիվանդանոցի հետ, ես ասում եմ՝ բոլոր ծնողների կողմից, ում երեխան այսօր այնտեղից չի օգտվում: Բոլոր ծնողները շատ անհանգիստ են, տրամադրությունները շատ ընկած է, որ մինչեւ 2016 թիվը մի հատ վերականգնողական կենտրոն Հայաստանում չկար, բացի Կարմիր Խաչից: Ինչի՞, սպասում էին 2016 թիվը լինի, որ էս ձեւի տղաները շատանան, նոր կենտրոնը բացվի՞: Գրված է, որ Վերականգնողական կենտրոնը բացվում է մեր տղաների համար, բայց այսօր իմ տղան դրսում է, ինչի՞ համար ես պիտի անընդհատ զանգեմ, խնդրվեմ: Ամսվա մեջ ես 3000-4000 դրամի լիցքավորում եմ անում, որ անընդհատ իրենց հետ խոսեմ»:

Մայրը պատմեց, որ Հովհաննես Պողոսյանը սկզբում վերականգնողական կուրսեր է ստացել Կարմիր Խաչում, հետո տանն են աշխատել, իսկ երբ 1-ին հիվանդանոցում վերականգնողական կենտրոնը բացվեց, այնտեղ 2,5 ամիս է գնացել. «Ասացին՝ ընդմիջում գնա, հասկանում ենք 1-2 ամիս, բայց 4 ամիս ընդմիջո՞ւմ, բոլորն ասում են, որ դա բացառվում է, նման բան չկա: Ցանկացած բժիշկ-կինեզիստ, ես մոտեցել ու բոլորի հետ զրուցել եմ, բոլորն ասում են, որ այս կարգի հիվանդը չպետք է 4 ամիս ընդմիջել: Ինքը գլխից վիրավոր է, իր մկանները, ինչը սկսել է մինչեւ հիմա աշխատել, արդեն հետ է գնում, մահանում են մկանները: Հա, 1 ամիս կարելի է ընդմիջել, բայց 4 ամիս բացառված է: Բայց մեզ ասում են՝ տեղ չկա ու վերջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930