Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Որպեսզի կարողանանք նոր Սահմանադրություն ընդունենք՝ ձեր քվեն տվեք «Ժառանգությանը»

Սեպտեմբեր 21,2018 15:24

Այսօր Արամ Խաչատրյան արձանի մոտ «Ժառանգություն» կուսակցությունն ամփոփում էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:

Ավագանու անդամի «Ժառանգության» թեկնածու Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասաց, որ այսօր մի իրավիճակ է, երբ քաղաքացու համար դժվարին ընտրություն է լինելու.«Որովհետեւ այն փոփոխությունները, որոնք ապրիլին սկսվեցին, որին «Ժառանգությունը» շատ ակտիվ մասնակցում էր տարբեր ուղղություններով, սկսած Նիկոլ Փաշինյանի քայլարշավով, վերջացրած՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատով, այդ փոփոխությունները պետք է զարգացման հիմք լինեն: Պարտադիր պետք է կառուցվածքային եւ համակարգային փոփոխությունների հիմք լինեն: Ուստի քաղաքացիների ընտրությունը պետք է լինի այն ուժերի միջեւ, որոնք վաղվա օրակարգ ունեն ոչ միայն այս տարիների ընթացքում, այլեւ՝ այդ վաղվա օրակարգի համար պայքարել են: Ես պարզ ճակատով կարող եմ ասել՝ «Ժառանգությունը» այդ կուսակցություններից, կազմակերպություններից մեկն է»:

Մարտիրոսյանը արձագանքելով այն հարցադրումներին՝ արդյոք չի թուլացել «Ժառանգությունը», ասաց.«Կարող է ֆիզիկապես թուլացել է, բայց պայքարի հստակ, հաստ հետագիծ է թողել: Ի՞նչ է, ձեզ թվում էր՝ հե՞շտ էր անցած ռեժիմների օրոք անընդհատ պայքարել, գայթակղություններին չտրվել: Ցավոք, որոշ ուժեր չդիմացան պայքարին, մնացին նվիրյալները: Որպեսզի մենք կարողանանք վաղվա կառավարման համակարգը ճիշտ ստեղծենք, նոր Սահմանադրություն ընդունենք՝ ժողովրդի, պետության հագով, հանգիստ խղճով ձեր քվեն տվեք «Ժառանգությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930