«Սահմանն այս պահին հարաբերական կայուն է։ Մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին իրավիճակը սահմանին կայուն է», այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրա խոսքով, հյուսիս-արեւելյան սահմանին նախօրեին զոհված պայմանագրային զինծառայողը զոհվել է թիրախավորված կրակից, իսկ հարցին, թե հնարավոր է ծառայողական քննություն նշանակվի՝ պարզելու, թե արդյոք անվտանգության պաշտպանության տեսանկյունից խնդիրներ ունենք, նախարարը պատասխանեց, որ զինվորականներն են իրենք իրենց անվտանգությունն ապահովում, ինչ ծառայողական քննություն:
Անդրադառնալով ոստիկանության զորքերի ներկայացուցիչների՝ այս օրերին Տավուշում գտնվելու հանգամանքին՝ պարոն Տոնոյանն ասաց, որ շատ լավ ծառայություն են իրականացնում: Նախարարը բացառեց, որ դրանով պայմանավորված լինի հակառակորդի ակտիվությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ