Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժառանգություն» նշանակում է մանդատ՝ համապետական արտահերթ ընտրություններին»

Սեպտեմբեր 21,2018 14:14

«Մեր հայրենիք, ազատ, անկախ, որ ապրել ես դարեդար: Իր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան…». «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Հայաստանի հանրապետության հիմնը կարդաց Արամ Խաչատրյանի արձանի մոտ՝ կուսակցության քարոզարշավի ամփոփիչ հանդիպման ժամանակ: Նա շնորհավորեց անկախության տոնը, նշելով՝ սա համապետական տոն է. « Սեպտեմբերի 21-ը առավել քան որեւէ այլ զգացում է, մեր քաղաքացիների, սերունդների, մեր զոհված տղաների եւ աղջիկների հիշատակի նկատմամբ: Եվ այդ պատասխանատվությամբ է, որ «Ժառանգությունը» մոտենում է սեպտեմբերի 23-ի համաքաղաքային ընտրություններին»:

Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 11 օրերի ընթացքում ունեցել են հրաշալի հանդիպումներ. «Որի ընթացքում տեսել ենք հայի տեսակը, չմարող երեւանցու հոգին, այդ հրաշալի քաղաքացիները, բանվորները, բժիշկներ, իրավաբանները, ուղեւորները բոլորս միասին նույն քաղաքում, նույն հույզերով, հույսերով առայժմ տարբեր ցուցակներով, բայց վերջում մի իշխանության, մի հանրային ծառայության նվիրված քաղաքային ծառայությամբ եւ իշխանությամբ»:

Անդրադառնալով այն հարցադրումներին, ինչպես ասաց Հովհաննիսյանը, թե ո՞ւր է «Ժառանգությունը», որտե՞ղ է եղել վերջին մի քանի տարում, քաղաքապետի թեկնածուն ասաց. «Իրենք չեն հասկանում, որ «Ժառանգության» տեսակը, պաշտամունքը քաղաքացու եւ հայրենիքի նկատմամբ մեկ-մեկ նշանակում է, որ «Ժառանգությունն» իր կուսակցական դրոշները վայր է դնում, եւ դրա համար մեր վերջին հաղթանակից հետո մենք դարձանք «Բարեւ Երեւան», հետո դարձանք «Էլեկտրիկ Երեւան», հետո դարձանք «Նոր Հայաստան» ճակատ, դարձանք եռյակ, քառյակ, Սարի թաղ, դարձանք «Հանուն Հայաստան պետության» ճակատ, եւ մեր 16 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մեզ համար ամենաբարձր արժեքը քաղաքացին է, մարդը, ազգը եւ Հայաստանի հանրապետությունը: Բայց այս անգամ օրենքի պնդմամբ եւ նախախնամությամբ մեզ ուղեկցեցին դեպի մեր տարբերանշան՝ դեպի «Ժառանգություն»: Համար 5 «Ժառանգություն», որը ներկայացնում է Պարույր Սեւակի 5-րդ եղանակը, որը երեւանցին իր քվեարկությամբ բերելու է: Սա համապետական ապագա է: Սա լինելու է բոլոր ուժերին պատկանող մի քաղաքապետարան: «Ժառանգություն» նշանակում է հեղափոխության, մեր հրաշալի ազգային շարժման ամբողջացում: «Ժառանգություն» նշանակում է մանդատ՝ համապետական արտահերթ ընտրություններին, մանդատ միջկուսակցական, ներկուսակցական, համաժողովրդական գերագույն Երեւանի եւ հզոր, երջանիկ, իրավական, արժանապատիվ Հայաստանի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930