Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ գուցե հենց այդ է պատճառը, որ այսօրվա անկախության տոնը իրենց տոնը չէ

Սեպտեմբեր 21,2018 13:58

Այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը:

Հայաստանի Հանրապետության 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներն այսօր ապրում են Երևանում, և նրանք ցանկություն չունեն մասնակցելու անկախության տոնակատարություններին:

Ի դեպ, անկախության տոնակատարություններին չեն մասնակցում նաև նախորդ վարչապետներից շատերը` Տիգրան Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը և ուրիշներ:

Տպավորություն է ստեղծվում, որ երկրի անկախության տոնը տվյալ օրվա իշխանության ու նրա մերձավորների տոնն է և ուրիշ ոչինչ:

Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց իշխանության տարիներին փառաբանում էին անկախության ձեռքբերումը և տոնում էին այն բարձր տրամադրությամբ:

Հավանաբար այսօր նրանք սիրտ չունեն հանրությանը ներկայանալու և տոնելու…:

Կարծում եմ, նրանք քաջ գիտակցում են, թե ինչ կադրային և ճակատագրական սխալներ են թույլ տվել իրենց կառավարման տարիներին: Եվ գուցե հենց այդ է պատճառը, որ այսօրվա անկախության տոնը իրենց տոնը չէ:

Այսօրվա կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ պետք է այնպես աշխատի, որ ՀՀ հաջորդ վարչապետների իշխանության տարիներին կազմակերպվող տոնակատարություններին ցանկություն ունենա այսօրվա խանդավառությամբ մասնակցելու երկրի անկախության տարեդարձերին:

Պետք է բացառել «Իմ կառավարման տարիները և իմ իշխանությունը իմ տոնն է» կարգախոսը:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930