Եռասերունդ Երկրապահը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն այցելեց Եռաբլուր ՝ հարգանքի տուրք մատուցելով զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին:
Երկրապահական պատվիրակությունը ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանի, վարչության փոխնախագահների, դրոշակակիր պատանի երկրապահների ուղեկցությամբ ծաղկադրեց ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի և հայրենիքի ազատության համար նահատակված մյուս հերոսների շիրիմները:
Շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, երկրապահ ազատամարտիկները վստահեցնում են, որ միշտ պատրաստ են մեր զինվորների հետ միասին ամուր պահելու թանկ արյան գնով նվաճած անկախությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
ԵԿՄ հաղորդագրություն