Հայաստանի Սոցիալիստական շարժում կուսակցության հայտարարությունը
Հայաստանի Սոցիալիստական շարժում կուսակցությունը ի սկզբանե որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը սոցիալիստական ուղով զարգացնելու քաղաքականությունը և պայքարում է ՀՀ-ում Սոցիալիզմի վերականգնման շուրջ:
Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցում որևէ քաղաքական ուժ, որը որդեգրել է սոցիալիզմի ուղին: Այդ իսկ պատճառով ՀՍՇ կուսակցությունը կոչ է անում չմասնակցել ընտրություններին:
Մենք չենք կարող համագործակցել կամ մեր վստահության քվեն տալ կապիտալիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող որևէ քաղաքական ուժի: Կարծում ենք՝ կապիտալիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող որևէ քաղաքական ուժի չի կարելի վստահել նույնիսկ մայրաքաղաքի կառավարումը:
Հայաստանի Սոցիալիստական շարժում կուսակցության քաղխորհուրդ