Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ այսօր կգտնվեն մարդիկ, որ տեղյակ չեն լինի, որ Հանրապետության հրապարակում մեծ տոնակատարություններ են լինելու Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձին նվիրված, այդ պատճառով քիչ առաջ ուղիղ եթերով քաղաքացիներին տեղեկացրեց այսօր սպասվող միջոցառումների մասին:
«Երևանի մայրաքաղաքի կենտրոնում մեծ տոնախմբություն է, տեղադրված են տաղավարներ ու մեծ փառատոն է, և հույս ունեմ, որ ձեր ընտանիքների հետ կանցկացնեք շատ լավ ժամանակ՝ նշելով Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը: Կտեսնվենք Երևանի փողոցներում քայլելիս, ժպտալիս, բարևելիս, շնորհավորելիս: Հույս ունեմ, որ տանը չեք մնա ու այսօր երեկոյան դուրս կգաք Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձը նշելու: Բոլորս դեպի Երևանի կենտրոն՝ իրար բարևելու, շնորհավորելու, լավ եղեք»,- ասաց վարչապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ