Այսօր, Հայաստանի ամենակարեւոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարակություն եւ բարեկրթության պատշաճ մակարդակ։
Ազգային Ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսեւորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն։
Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
իսկ «պետական մտածելակե՞րպ» է, որպէս ԱԺ-ի պատգամաւոր, ձեր կամքին եւ ձեր խղճին դէմ իբրեւ թէ վարչապետ «ընտրելը»… որպէսզի յետոյ ալ լծուիք անոր նպատակները ձախողցնելու գործին միայն… ի նպաստ Պետութեա՞ն, ի նպաստ երկրի՞ն է այդ մտածելակերպը, այդ վարքագիծը…