Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի». ՀՀ բոլոր քաղաքացիները, անկախ իրենց բնակության կամ գտնվելու վայրից, իրավունք ունեն և պետք է մասնակցեն հայոց նոր խորհրդարանի ձևավորմանը

Սեպտեմբեր 21,2018 12:40

«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Եռաբլուրի բարձունքից, մեր հերոսների պանթեոնից, նորանկախ Հայաստանի հռչակումից 27 տարի անց ազդարարում ենք, որ փակվում է ավտորիտարիզմի և դավաճանության քառորդ դարը ու բացվում Է Հայաստանի նորովի արդիականացման և հայերի մրցունակության դարը:

Մեր կյանքում առաջիկա կարևոր քաղաքական իրադարձությունը՝ հայոց նոր Ազգային ժողովի կազմավորումը, պահանջում է ազգային միասնություն և ինքնահամախմբում ժամանակակից Հայկական պետականությունում հայ ազգի բոլոր հատվածների քաղաքական մանդատի վերականգնման համար:

Հայ քաղաքական կյանքի աշխուժացման վերելքի այս նոր փուլում պատմականորեն առաջադրված քաղաքական խնդիրների լուծման ճանապարհին անհրաժեշտ է հայ ազգի պատմության նոր դարաշրջանի քաղաքական միտքը կերտողների և քաղաքականություն իրականացնողների համախմբում հետևյալ առանցքային հարցերի շուրջ.

·         Արդի Հայկական պետականությունը, կազմելով շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, մեկ ռազմաքաղաքական միավորում է, որի տարածքային ամբողջականության ոտնահարման վերաբերյալ որևէ հայտարարություն և գործողություն մերժելի է և դիտարկվում է որպես քրեորեն հետապնդելի արարք:

·         Արդի Հայկական պետականության սահմանների նկատմամբ հարձակման (պատերազմական գործողություններ) կանխարգելումը պետք է իրականացվի հարձակվողական ռազմավարության վրա:

·         Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ իրենց բնակության կամ գտնվելու վայրից, իրավունք ունեն և պետք է մասնակցեն հայոց նոր խորհրդարանի ձևավորմանը:

·         Արցախահայությունը պետք է վերականգնի իր ընտրելու և ընտրվելու իրավունքը հայոց նոր խորհրդարանի ձևավորման գործընթացում:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930