Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության, մանավանդ բարձագույն իշխանության համար խենթանալուց Փհենյանի հոտ է գալիս. «Ազգ»

Սեպտեմբեր 21,2018 12:12

Վարչապետ Փաշինյանը հերթական անգամ առաջնագծում էր: Այս անգամՙ «Դուխով» գրությամբ գլխարկով: Ճանապարհին, Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի ճանապարհին, հանկարծ հայտնվել են արջի երկու քոթոթ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարել է, շոյել նրանցից մեկի գլուխը: Առաջնագծում Փաշինյանը ծանոթացել է իրավիճակին, որը ըստ ՀՀ վարչապետի բավականին լարված էՙ չնայած կայուն ու վերահսկելի:

Բնականաբար Փաշինյանը առաջնագիծ իր այցի բոլ-բոլ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկի տակ մի քաղաքացի, որի անունը գիտեմ, բայց չեմ ասի (իր օգտի համար) գրել է. «Էնքան դուխով է նայում զինվորի աչքերի մեջ, որ զինվորը վախից հայացքը փախցնում ա…»: Հասկանալի է, որ դուխով նայողըՙ Փաշինյանն է: Ես չգիտեմ, թե այս մեկնաբանությունը գրողը առաջնագծում հենց հիմա կանգնած հարազատ ունի՞ կամ երբեւէ ունեցե՞լ է, ասենք տեղյա՞կ է, թե առաջնագիծն ինչ է, դրանից այն կողմ ինչ է ու ով է: Բայց ես գիտեմ, որ այս մեկնաբանության հեղինակի պես շատերն են մտածում, եթե իհարկե սա մտածել է:

Տղաներ եւ աղջիկներ, Նիկոլին ձեր որդիների չափ սիրող տիկնայք ու պարոնայք, ինչպես նաեւ վարչապետ Փաշինյանի ու նախագահ Սահակյանի ճանապարհին հայտնված արջուկներ, առաջնագծում կանգնած զինվորը ամեն օր չէ՝ ամեն ժա՛մ նայում է մահվան աչքերի մեջ ու վախից հայացքը չի փախցնում: Վարչապետի հայացքի՞ց պետք է փախցնի, նրանի՞ց պետք է վախենա: Իսկ ՀՀ վարչապետը սարսափելի է՞… Դուք ոչ միայն սա եք հաստատում, այլ այն, որ առաջին գծում կանգնածները վախենում են, կապ չունի ինչից, վախենում են: Չեք վախենո՞ւմ նման հայտարարություններ անելիս: Հասկանում եմ, որ այլեւս ոչ մի բանից չեք վախենում, բայց դրա մեջ առաջնագծում կանգնած զինվորին վախկոտ անվանե՞լն էլ է մտնում: Վարչապետին նրանից դուխով համարելով պետության մասի՞ն եք մտածում, պետության մասին մտածո՞ւմ եք, առհասարակ մտածո՞ւմ եք…

Իշխանության, մանավանդ բարձագույն իշխանության համար խենթանալուց Փհենյանի հոտ է գալիս:

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930