Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում է, որ ավարտական քննությունները պետք է լինեն մայիսի առաջին շաբաթվա ընթացքում. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 21,2018 11:35

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) գիտելիքի արտաքին գնահատում է անցկացնելու հանրապետության մի շարք դպրոցների ավարտական 12-րդ դասարաններում՝ հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից։

Գործընթացը կսկսվի սեպտեմբերի 24-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 20-ը։ Դրանում կընդգրկվեն 157 հանրակրթական հաստատություններ՝ մարզերում եւ 20-ը՝ Երեւանում։ Տեղեկությունը փոխանցեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը։ 7 հազար աշակերտ քննություն կհանձնի հայոց լեզվից եւ 7 հազարը՝ հանրահաշվից։

Ինչ վերաբերում է ԳԹԿ-ի կողմից անցկացվելիք ավարտական քննությունների ժամկետին, Արմեն Փաշայանի՝ քննարկվում է, որ դրանք պետք է լինեն մայիսի առաջին շաբաթվա ընթացքում։ Նա նկատեց, որ թեպետ ուսումնական գործընթացը դպրոցներում եզրափակվում է մայիսի 20-ին, բայց ծրագիրն ավարտված է լինում ավելի վաղ, ու մնացած ժամանակը տրամադրվում է թեմաների կրկնողությանը։ Արմեն Փաշայանը կարծում է, որ նոր առաջադրված խնդիրը ԳԹԿ-ն կկարողանա պատշաճ ձեւով հաղթահարել ու հաջորդիվ անցնել միասնական քննությունների անցկացմանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930