Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում քարոզչության եթերաժամանակով առաջատար է եղել «Իմ քայլը» դաշինքը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 21,2018 11:22

ՀՌԱՀ-ը ներկայացրել է ավագանու նախընտրական քարոզչության առաջին 7 օրերի՝ սեպտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածի, իր մշտադիտարկման արդյունքները՝ եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների վերաբերյալ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման հետ կապված։

Ըստ այդմ՝ քարոզչության առաջին 7 օրերին լրատվական թողարկումներում եւ այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակով առաջատար է եղել «Իմ քայլը» դաշինքը, որը եթերում եղել է հազար 109 րոպե, ապա՝ «Լույս» դաշինքը՝ 968 րոպե, «Երեւանցիներ» դաշինքը՝ 956, ՕԵԿ-ը՝ 936, ԲՀԿ-ն՝ 903, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 746 րոպե։

Քաղաքական ուժերի 2-րդ վեցնյակում են «Ժառանգություն» կուսակցությունը՝ 702 րոպե, Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 663, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ 662, «Երեւանի հանրություն դաշինքը»՝ 646, «Հայկ» (Հայկազուններ) կուսակցությունը՝ 637, եւ վերջում՝ ՀՅԴ-ն՝ 624 րոպե։

Բոլոր հեռուստաընկերություններում վճարովի կարգով տրամադրված եթերաժամանակից ամենաշատն օգտվել է ԲՀԿ-ն՝ 743 րոպե 34 վայրկյան, ապա՝ «Իմ քայլը» դաշինքը եւ «Ժառանգություն» կուսակցությունը՝ 150-ական րոպե։ Վճարովի եթերաժամանակից բացարձակապես չեն օգտվել «Երեւանցիներ» դաշինքը եւ «Հայկ» (Հայկազուններ) կուսակցությունը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930