Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարն են սկսում ազատ ոճային ըմբիշները:
Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտնելու է չորս ըմբիշ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Գեղամ Գալստյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը եւ 79 կգ՝ Արման Ավագյանը: Մեր երեք ըմբիշները պայքարը սկսելու են որակավորման փուլից, իսկ Արման Անդրեասյանը՝ 1/8 եզրափակչից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ