Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Նոր օրենքը, որը գալու է, կբացառի պետական պաշտոնյաների ներկայությունը կառավարման խորհուրդներում». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 21,2018 10:59

Մինչեւ տարեվերջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով կարգելվի պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ձեր նախաձեռնությամբ վերջին շրջանում հայաստանյան մի շարք բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմը փոփոխության են ենթարկվում…

– Լուրեր չեն, դրանք իրականություն են. ըստ էության մենք մի շարք բուհերում փոփոխություն ունեցել ենք։ Եվ արդեն այնտեղ գործընթացներ են գնացել։ Օրինակ՝ Շիրակի պետական, ագրարային համալսարաններում։ Բնականաբար, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոնյաներն առայժմ կարող են տեղ զբաղեցնել եւ ըստ պաշտոնների տեղ են զբաղեցնում բուհերի հոգաբարձուների խորհրդում։ Բայց քանի որ եղել են բազմաթիվ հրաժարականներ, տեղի է ունեցել իշխանափոխություն, այդ փոփոխությունները, բնականաբար, պետք է լինեին նաեւ հոգաբարձուների խորհրդում։ Եվ դա գործընթաց է, որը հիմա շարունակվում է, եւ բոլոր բուհերում էլ այդ փոփոխությունները պետք է լինեն։

– Այսինքն՝ ՀՀԿ-ականները չեն փոխարինվի ՔՊ-ականներով…

– Դա նոր օրենքով, բայց հիմա մենք դրանից չենք կարող խուսափել, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կլինեն, որովհետեւ ներկայում կառավարությունում էլ կան մարդիկ, որոնք ե՛ւ ՔՊ-ից են, ե՛ւ ՀՅԴ-ից։ Դրանից մենք այս՝ գործող օրենքով մանավանդ չենք կարող խուսափել։ Բայց նոր օրենքը, որը գալու է, կբացառի պետական պաշտոնյաների ներկայությունը կառավարման խորհուրդներում։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930