Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա չեմպիոնական մրցամարտի գլխավոր մրցավար

Սեպտեմբեր 21,2018 10:45

Նոյեմբերի 9-ից 28-ը Լոնդոնում կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որում հավակնորդ Ֆաբիանո Կարուանան կփորձի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին գահընկեց անել:

Կողմերի համաձայնությամբ ՖԻԴԵ-ն մրցամարտի գլխավոր մրցավար նշանակել է հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին:

Բացառիկ երեւույթ է շախմատի պատմության մեջ, որ արդեն երրորդ անգամ աշխարհի գերհզոր գրոսմայստերները եւ ՖԻԴԵ-ն չեմպիոնի եւ հավակնորդի շախմատային ճակատագիրը վստահում են նույն մասնագետին:

Աշոտ Վարդապետյանը եղել է նաեւ Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ (2012թ.) եւ Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն (2013 թ.) չեմպիոնական մրցամարտերի գլխավոր մրցավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930