Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում կտրուկ անկում է արձանագրվել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 21,2018 10:39

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 8 ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ, 8 ամիսների կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.7 տոկոսով։

Մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների առումով 8 ամսվա ընթացքում արձանագրվել է աճ, եւ միայն գյուղատնտեսությունում կա 1 տոկոսի անկում։ Ընդ որում, ութ ամսվա ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի մեկ տոկոսի անկումը պայմանավորված է միայն անցած ամսվա՝ օգոստոսի կտրուկ անկմամբ։ Ըստ ԱՎԾ-ի, օգոստոսին անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղոլորտում անկումը կազմել է 16.7 տոկոս։

Սա ավելի մտահոգիչ է, երբ հաշվի ենք առնում, որ այս անկումը գրանցվել է անցած տարվա օգոստոսի համեմատ, երբ անցած տարի էլ նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել էր էլ ավելի մեծ անկում՝ 25 տոկոս։ Ըստ պաշտոնական տվյալների, 2016 թ. օգոստոսին գյուղոլորտի արտադրանքը կազմել է 165 միլիարդ դրամ, 2017-ի օգոստոսին՝ 125 միլիարդ դրամ, այս տարվա օգոստոսին՝ 101 միլիարդ։

Ակնհայտ է, որ օգոստոսին մեր գյուղատնտեսությունը բախվում է լրջագույն խնդիրների, եւ դա դառնում է ավանդույթ։ Թե կոնկրետ որն է այս «ավանդույթի» պատճառը, տեխնիկակա՞ն է, թե՞ տնտեսական, թերեւս լուրջ մասնագիտական վերլուծության կարիք ունի։

Գյուղացիների պնդմամբ բերքի քիչ լինելու պատճառը առաջին հերթին բնակլիմայական են. երկարատեւ ու անընդմեջ շոգը ոչ միայն խնդիրներ է հարուցում ոռոգման տեսանկյունից, այլ նաեւ ակտիվացնում բույսերի հիվանդություններն ու վնասատուներին։ Դրան նպաստել էր նաեւ տաք ձմեռը, որի պայմաններում հիվանդությունների ու վնասատուների ակտիվությունը հետագայում կտրուկ աճում է։ Այս պատճառներով էր նաեւ լայն սպառման մի քանի գյուղմթերքների՝ մասնավորապես լոլիկի էական թանկացումը հենց օգոստոսին։

Բայց այս ոլորտում խնդիրները կարոդ են ունենալ նաեւ տնտեսական բնույթ, կապված շուկաների, բերքի իրացման կամ ոլորտի ֆինանսական հոսքերի հետ։ Մասնավորապես, պետք է վերլուծել մթերողների պահվածքը այդ ամսին, ներկրումների ծավալները եւ այլն։ Իսկ այն, որ գյուղոլորտի խնդիրները արմատական լուծումների կարիք ունեն, թերեւս կասկածից վեր է:

Նշենք, որ գյուղոլորտում օգոստոսին արձանագրված այս անկումը հանգեցրել է նրան, որ կտրուկ նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը։ Եթե անցած 8 ամիսներին այդ աճը կազմել է 7.7 տոկոս, ապա օգոստոսին՝ միայն 0.6 տոկոս։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930