Շահեն Հարությունյանի կողմից «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրականացված մամուլի ասուլիսից հետո էլ նրա ազատ արձակման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվում։ Այդ մասին ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Ընդհանրապես ոչ մի գործընթաց չկա, ու ոնց հասկանում եմ, չի էլ լինելու։ Քար լռություն է, իբրև թե ոչինչ չի եղել, երկրում ամեն ինչ նորմալ է, երկրում քաղբանտարկյալ չկա, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Շահեն Հարությունյանը նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը, որ Շանթ Հարությունյանի գործի վերաքննություն լինի։ Դրա համար տարբեր ճանապարհներ կան, որոնցից մեկը Ազգային ժողովի միջոցով է և դրա մասին խոսեց Արարատ Զուրաբյանը՝ հայտարարելով, որ ինքը պատրաստ է նախաձեռնությունը իր վրա վերցնել։
Շահեն Հարությունյանը նաև նշեց, որ ինքը հոկտեմբերի 7-ից սկսելու է ակտիվ պայքար, փողոցային պայքար, բողոքի ակցիաներ է իրականացնելու, որոնք համընկնելու են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերի հետ։ «Ես պայքարելու եմ բոլոր քաղբանտարկյալների ազատության և արդարացման համար։ Անելու եմ ամեն ինչ։ Պայքարելու եմ այնպես, այն մեթոդներով, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Հենց այդ ճանապարհով էլ Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի»,- եզրափակեց Շահեն Հարությունյանը։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում