Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը, «դուխով» ձմերուկներ՝ Մարալիկից

Սեպտեմբեր 21,2018 14:30

Հեղափոխության խորհրդանիշներն ու կարգախոսները թափանցել են շուկա, անգամ գյուղմթերքների: Մասնավորապես, «դուխով» կարգախոսը տեղ է գտել շապիկների, գլխարկների, դպրոցական գրենական պիտույքների վրա, խանութների, դեղատների, զանազան հաստատությունների ճակատին: Մարդիկ ցանկացած ապրանք վաճառում են «դուխով» «ապրանքանիշով»:

Պատահական չէ, որ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էլ ասել էր, որ գործիական հոլովի «ով» վերջավորության շնորհիվ «դուխով» ռուսերեն բառը 40%-ով հայերեն է դարձել: Ինչ վերաբերում է այս լուսանկարին, այն արվել է Մարալիկում: Վաճառողն առաջարկում է «սառը, դուխով ձմերուկ»: Այնպես որ՝ «դուխի» պակաս Հայաստանում կարծես թե չկա:

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

20.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930