Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին տուն է գնացել, տեսել՝ տունն ու գույքը չկա. շինարարություն է

Սեպտեմբեր 21,2018 13:30

Ազատության պողոտայի 1-ին շենքի 11/1 հանրակացարանային բնակարանը երկու օր առաջ հայտնաբերեցինք լուսանկարում պատկերված ձեւով. շինարարներն առանց սեփականատիրոջ՝ Խաչիկ Կիրակոսյանի, կատարում էին իրենց աշխատանքները, իսկ տանտերն էլ դիմել էր ոստիկանություն, հայտնելով, թե կիրակի օրը վերադարձել է իր մեկ սենյականոց բնակելի տարածքը, տեսել՝ ոչ գույքը կա, ոչ պատերը, շինհրապարակ է:

Ոստիկանությունից եկել էին տարածք, սակայն շենքի կառավարիչը՝ Լավրենտի Միքայելյանը, նույն շենքում գտնվող իր բնակարանի դուռը չէր բացել, այն փակ էր նաեւ այն ժամանակ, երբ «Առավոտը» տարածքում էր: Շենքից «տարհանվել» էին բնակիչները, որոնք տեղեկացված են եղել: «Առավոտին» ահազանգող Խաչիկ Կիրակոսյանի դեպքում նրա հետ որեւէ մեկը չի բանակցել, չի տեղեկացրել, թե ինչ նպատակով է հողին հավասարեցվել սեփականություն հանդիսացող բնակելին:
Շենքում փոփոխվել էր նաեւ արտաքին տեսքը, ողջ տարածքը շինաղբ էր:

Հիմա անդրադառնամ, թե ինչ պարզվեց մեր այցից հետո:

Երեւանի քաղաքապետի որոշմամբ, 1982 թվականից նշյալ հանրակացարանային բնակարանը հատկացվել է Խաչիկ Կիրակոսյանին:

ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի հ. 598 որոշման 11.2 կետի համաձայն՝ հանրակացարանն առանձնացվել է «Հայէներգացանցշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից, եւ անհատույց օտարվել է Արաբկիր համայնքին:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հ.514044 տեղեկանքի համաձայն, Խաչիկ Կիրակոսյանը հաշվառված է նշյալ բնակարանում, եւ օրեր հետո Երեւանի ավագանու ընտրություններին նշյալ տարածքից էր մասնակցելու ընտրության: Ասել է, թե բոլոր նամակները, ծանուցագրերը, անձնական կոնտակտներն այդ տարածքի հետ են կապված, մի տարածք, որի նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել, եւ հայտնի չէ, թե այս օրերին քանի նման ծանուցագրեր, նամակներ կամ այլ շփումներ են ձախողվել:

Ի դեպ, քաղաքապետի որոշմամբ, այն սեփականության իրավունքով Խ. Կիրակոսյանին նվիրվել է անհատույց, իսկ Երեանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին էլ հանձնարարվել էր Խաչիկ Կիրակոսյանի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օտարման՝ նվիրատվության պայմանագիր:
Հանրակացարանային 20.58 քմ սենյակը միչ օրս գրանցված է կադաստրում:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ սեփականատերը շենքի ընդհանուր օգտագործման տարածքի եւ հողամասի նկատմամբ էլ ունի համապատասխան բաժնային սեփականության իրավունք:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930