Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի հոգսերը

Սեպտեմբեր 21,2018 13:00

Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները մեծ հույսեր են տալիս մայրաքաղաքի բնակչությանը հուզող հարցերի լուծման համար։ Բոլորն էլ միաձայն կանաչապատման, աղբահանման եւ այլ հարցերի մասին են բարձրաձայնում։ Սակայն Երեւանն ունի ավելի լուրջ, բնակչության առողջությունը, հանգիստն ու անդորրը խանգարող չափազանց խնդիրներ, որոնք, ցավոք, մեր թեկնածուները մոռացել կամ պարզապես չեն ցանկանում բարձրացնել։

Հանրապետությունում գոյություն ունեն առողջապահության, բնապահպանության նախարարություններ, այլ հասարակական պետական կազմակերպություններ։ Այսպես, մարդու լսողական օրգանն առողջությանը անվնաս կարող է ընդունել քառասուն ԴԲԼ-ից ոչ բարձր ձայն։ Սակայն մայրաքաղաքի հարավային տարածքում է գտնվում ռազմական օդանավակայանը։ Օդանավերի թռիչքի ընթացքում առաջացած ձայնը հարյուրապատիկ, հազարապատիկ անգամ գերազանցում է նորմերը, որը ազդում է մարդու լսողության վրա, հատկապես՝ երեխաների նյարդերի, քայքայում, առաջացնելով հետագայում տարբեր հիվանդություններ։ Հայրենական պատերազմի տարիներին Արզնիից քիչ հեռու օդանավակայան էին կառուցում, հաղթանակից հետո այդ շինարարությունը դադարեցվեց: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ կիսատ թողած օդակայանը մեկ-երկու տարում կառուցապատվի եւ նշված ռազմական օդանավակայանը տեղափոխվի այնտեղ։ Դրանով կփրկվի մայրաքաղաքի խիտ բնակեցված տարածքների (Շենգավիթի, Նորագավիթի, Չարբախի եւ հարակից գյուղերի) բնակչությունը:

Մյուս կարեւոր հարցերից է պետական սեփականություն ունենալը։ Այսպես, նախկինում Երեւանում գործում էր կաշվի վերամշակման գործարան, որտեղ վերամշակվում էր հանրապետությունում մորթված կենդանիների կաշին, անգամ այդ ձեռնարկություն վերամշակման էր ուղարկվում Հյուսիսային Կովկասից կաշի։ Տեղական այդ հումքի հիման վրա Երեւանում գործում էր կոշիկի 5 ֆաբրիկա, որոնց միջոցով կստեղծվեին բազմաթիվ աշխատատեղեր:

Սեզ համար զարմանալի է նաեւ կենսաթոշակների այսպիսի մեծ տարբերությունը՝ 30 հազար դրամից 800 հազար դրամ։ Կարծում ենք՝ կենսաթոշակի նվազագույնը պետք է լինի 100 հազար դրամ, իսկ բարձրագույնը՝ 500 հազար։

Հանրապետության բնակչության այս սակավության դեպքում հարյուր մեկ պատգամավոր չպետք է լինի, բավարար է հիսունմեկը։

Մեր վարչապետը պահանջում է, որ յուրաքանչյուր պաշտոնյա սրբորեն կատարի իր պարտականությունը։ Սակայն շատ պաշտոնյաներ (ազգագրագետ եւ ուրիշներ) թերանում են կամ անտեղյակ են իրենց պարտականությունների կատարումից։ Թալանված են «Կարմիր բլուր»-ից հարյուրավոր կճուճներ, կարասներ եւ այլ հնություններ։ Բլուրը վերածվել է աղբանոցի: Մեր ազգագրագետների պատճառով հարիսան, տոլման դարձան ադրբեջանցիների սեփականությունը։ Մայրաքաղաքում կան շատ փողոցներ (Մ.Մ. Ֆրունզե, Ս. Լազո, Դիմիտրով եւ այլն), որոնք մեր ժողովրդի հետ ոչ մի առնչություն չեն ունեցել։ Ֆրունզեն 1919թ. թուրքական պարտված զորքին զենք-զինամթերք հասցրեց, որոնք էլ զինված հարձակվեցին եւ զավթեցին հայկական տարածքներ։

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

«Շարուր» հայրենակցական միության հիմնադիր պատվավոր նախագահ

 

«Առավոտ»

20.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930