Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն սադրանք է որակել Փաշինյանի այցը Արցախ

Սեպտեմբեր 20,2018 23:23

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Լեռնային Ղարաբաղ, որը Բաքվի կողմից դիտարկվում է որպես «սադրանք՝ ուղղված ղարաբաղյան կարգավորման տապալմանը»:

«Հայաստանի ղեկավարության այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ և կատարված ագրեսիվ հայտարարությունները Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախաշեմին վկայում է հայկական ղեկավարության կողմից դիտավորյալ իրավիճակը բարդացնելու մտադրությունների մասին »,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանը վերջին օրերի ընթացքում պարբերաբար քայլեր է ձեռնարկում շփման գծի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակը լարելու ուղղությամբ:

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին միջոցներ ձեռնարկել՝ զերծ պահելու Հայաստանին նման սադրիչ քայլերից և հայտարարություններից, որոնք վնասում են բանակցային գործընթացին: Ադրբեջանական հողերի օկուպացման, այդ տարածքներում օրենքի բազմաթիվ խախտումների և սահմանամերձ գոտում առաջացող լարվածության համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930