«Երևանի ընտրություններն ընդամենը ՏԻՄ ընտրություններ են և չեն կարող որևէ դեպքում հանդիսանալ խորհրդարանը լուծարելու հիմք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Իմ քայլը» դաշինքի համար քվեարկելով դուք քվեարկում եք խորհրդարանը լուծարելու օգտին»,- այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փաշինյանն ակնհայտորեն խառնել է ամեն ինչ, ինքն իրեն հռչակել է սահմանադրություն։ Ազգային ժողովն ընտրվել է օրինական ու պետք է գործի մինչև 2022 թվականը` անկախ որևէ ՏԻՄ ընտրության արդյունքից: Իսկ Փաշինյանի ցանկությանը պատասխանեմ ժողովրդական իմաստությամբ. «Թան էլ չէ, փրթած մածուն»։
Խորհրդարանի լուծարման մասին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
լաւ ակաս, թէ որ այդպէս է, ապա՝ ԻՆՉՈ՞Ւ զինք ընտրեցիք վարչապետ ?!?!!!!!?
անհասկնալի է թէ ինչ է կատարվում…
հիմա յանկարծ որոշեցիք որ, այս անգամ, պիտի չե՞նթարկուիք փողոցները փակողներու կամքին…
նոր gamble-ը այն է որ, այժմ նուա՞զ թիւով փողոցներ կը փակուին
եթէ իսկապէս ու խորապէս մտահոգ էք երկրի վիճակով, սա ընդունելի մտածողութիւն չէ, վայել վարքագիծ չէ
Ի դէպ, խորհրդարանը կարող է հանգիստ վիճարկել այս ընտրութիւնների արդիւնքը, եթէ Հայկօն յաղթի, — այն պարզ պատճառով, որ Փաշինեանը փաստօրէն ապակողմնորոշել է ընտրողներին — Երևանի աւագանու ընտրութիւնը դա Երևանի աւագանու ընտրութիւնն Է, ուրիշ ոչինչ, ոչ մի այլ բան։ Ասել, թէ դուք այլ հարց եք որոշում, պարզ խաբեբայութիւն, աճպարարութիւն է ընտրութիւնը դէպի իր ուզած ելքին յանգեցնելու նպատակով։
Դա պէտք է նշել այսօր, այսօր։ Վաղը-միւս-օր արդէն ուշ կլինի։
ներողութիւն… համաձայն եմ որ ժողովուրդի խնդրոյ առարկայ հատուածը խաբվում է, եւ հեշտօրէն խաբվում է, սակայն այս մէկ կէտի կապակցութեամբ, մարդուն ըսածը այդպէս չէ
ըսածը այն է որ՝ եթէ ջախջախի՛չ արդիւնքներով իմ կարգին տեղակալը տեղաւորէք Երեւանի քաղաքապետի աթոռին, ատիկա ցոյց կու տայ չար սեւերին որ դեռ ես որքան զօրաւոր եմ, եւ անոնք դարձեալ կը վախնան, եւ նորէն հլու-հնազանդ իմ կամքիս կ’ենթարկուին երբ որ իրենց հրահանգեմ որ Խորհրդարանը լուծարեն որպէսզի կանխահաս ընտրութիւններ տեղի ունենան
այսինքն, սխալ չէ ըսածը…
եւ ո՞վ իրեն վարժեցուց այս մօտեցումի յաջողութեան… սեւերը… որ բոլորն ալ տեղի տուին, երեխաները մի քանի փողոց փակած են ըսելով… (կարծես թէ արդէն եթէ փողոցները բաց լինեն, որքան շա՜տ գործեր են կատարվում, Երեւանի մէջ… անվերջանալի փառատօնները կը խանգարուին միայն… գինիինը.. տոլմայինը… արձանների բացումները… ֆլեշմոպերը… ամէն վայրկեան ամէն տեղ հոփփա-հոփփա պար մը բռնողները… ֆրանսախօսութեան բլա-բլա-բլան… )
պէտք էր զգուշացնել, որ ձեր ըսածը երգիծանք է՝ սարքասմ,
հակառակ պարագային այն ցինիսմի հնչում ունի