Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանի այսօրվա քարոզարշավը ներառում էր այցելություն Երեւանյան լճի ափամերձ տարածք:
Նա ՀՅԴ ավագանու թեկնածուների եւ երիտասարդ կուսակցականների հետ միասին նա ափամերձ հատվածի ջրային գոտուց ցանցերի օգնությամբ աղբ հանեց: Մաքրման աշխատանքներ կատարվեցին նաեւ ափերին:
«Կարեւորում ենք Երեւանյան լիճը, քանի որ այն հնարավոր է դարձնել ժամանցի վայր: Մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,-լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց Միքայել Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ ուսումնասիրելու են լճի ափամերձ գոտիները՝ հասկանալու համար, թե ժամանցի կազմակերպման ինչ մեթոդների մասին կարելի է հետագայում խոսել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ