Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կհրավիրեմ բանակցությունների ԱԺ ուժերի ներկայացուցիչներին, ԱԺ նախագահությանը, խմբակցությունների ղեկավարներին»

Սեպտեմբեր 20,2018 21:10

Այսօր Արաբկիր համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է Երեւանի ավագանու ընտրություններին այդքան կարեւոր համարում քաղաքացիներից ստացած ձայները:

Նա ասաց, որ այդ մանդատը կօգնի, որ հետո բանակցի ԱԺ խմբակցությունների հետ՝ խորհրդարանը ցրելու հարցում. «Մանդատը ինձ պետք է՝ բանակցելու խորհրդարանական ուժերի հետ: Շատ կարեւոր է, որ Երեւանի ավագանու ընտրություններում դուք տաք շատ հզոր մանդատ, որպեսզի ես գնամ եւ այդ հարցը լուծեմ, որովհետեւ քարոզարշավի ընթացքում ինչ խոսեցինք, ինչ ասեցինք, այդ ամեն ինչը շատ կարեւոր է, բայց շատ կարեւոր է ձեր քվեարկությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու հարցում ես ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը:

Ես հույս ունեմ, որ դուք, «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով՝ ինձ կօժտեք այնպիսի մանդատով, որ մենք շատ արագ գնանք եւ այդ հարցը լուծենք, որովհետեւ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դարձել է ներքաղաքական, ներհայաստանյան իրավիճակի օրհասական հարցը եւ շատ կարեւոր է, որ այս հարցը շուտ լուծենք: Արտահայտեք ձեր կամքը, ձեր դիրքորոշումը եւ ձեր կամքին որեւէ մեկը չի կարող ընդդիմանալ: Ընտրություններից հետո, երբ ՀՀ քաղաքացիները, Երեւանի քաղաքացիները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես այդ մանդատի վրա հենվելով, հիմնվելով՝ կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին, ԱԺ նախագահությանը, խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի մենք քննարկենք եւ լուծենք այս հարցը: Բայց ինձ համար կարեւոր է, որ ունենամ ձեր ուժեղ մանդատը եւ ձեր ուժեղ աջակցությունը»:

Փաշինյանն ասաց, որ քարոզարշավին գալիս է ՀՀ ԱԺ-ի պատմության 100-ամյակի միջոցառումից ու հայտարարեց. «Այս խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կամքը, չունի ժողովրդի լեգիտիմությունը, ձեւավորվել է մի ընտրությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել համատարած ընտրակաշառքների պայմաններում: ՀՀ-ում չի կարող լինել այլեւս այդպիսի ընտրություն եւ չի կարող լինել այլեւս այնպիսի պետական կառավարման օրգան, առավել եւս՝ խորհրդարան, որովհետեւ սա նոր Հայաստանն է, օրինական, ժողովրդավարական Հայաստան է, եւ ուրեմն նոր Հայաստանի քաղաքացին պետք է ունենա նոր եւ լեգիտիմ՝ իր ընտրությամբ, իր ազատ կամարտահայտմամբ ձեւավորված խորհրդարան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շաքար խօսքիդ ի՞նչ ասեմ՝ ԱՄԷ՜՜Ն: Ամէն ինչ շատ գրագէտ է ձեւակերպել,,

    Այս ընտրութիւններից յետոյ յաջորդ գերխնդիրը հնարաւորինս շուտ ԱԺ նոր ընտրութիւններ անցկացնելն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930