Հայաստանի խորհրդարանի 100-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումն սկսվելուց առաջ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին լրագրողների ուղղած հարցերից մեկը վերաբերվում էր Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործին:
«Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակում է եւ հարցաքննվել է: Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ, որոնք ի հայտ են եկել: Այս պահին մոտավորապես 1 միլիարդ 820 միլիոնի չափ գումար, որն արդեն իսկ ֆինանսների նախարարության համապատասխան վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում հաստատվել է: Այդ գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե: «Երեւան» հիմնադրամի տնօրենը արդեն իսկ իր համաձայնությունը գրավոր տվել է այդ գումարները վերականգնելու հարցում»,-ասաց Ա. Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում եւ միշտ նոր բացահայտումներ կլինեն: «Երկու օր առաջ բռնել ենք մեծ խմբաքանակով թմրանյութեր: Բարձրաստիճան պաշտոնյաներ էլ կլինեն», – նշեց ԱԱԾ տնօրենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ