Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չխաբնվեք ոչ մի հարցման տվյալներով». Մարուքյանն այլ տվյալներ ունի

Սեպտեմբեր 20,2018 20:30

«ՀՀ-ում ժողովրդավարությունն ապահովելու համար կարեւոր է ձայնը տալ «Լույս» դաշինքին: Ժողովրդավարություն՝ նշանակում է ազատ խոսքի իրավունք, հավասար հնարավորություններ, քաղաքական մրցակցություն»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց դաշինքի առաջնորդներից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով. քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ սոցիոլոգիական տարբեր հարցումների արդյունքներին եւ ընտրողներին կոչ հղեց. «Չխաբնվեք ոչ մի հարցման տվյալներով: Երկու կարեւոր բան հիշեցնեմ: Երբ Մեծ Բրիտանիայում հանրաքվեի էր դրվել ԵՄ-ի կազմից դուրս գալու հարցը, հարցումների արդյունքներն ասում էին՝ «անհնար է նման բան», բայց բնակչությունը քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին: Մեկ այլ օրինակ. բոլոր հարցումների տվյալներով՝ Հիլարի Քլինթոնը հաղթելու էր, բայց ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իրենց հանդիպումները բնակիչների հետ այլ բան են ասում, քան սոցհարցումների արդյունքները. «Վարչապետը երեկ շատ լավ բան ասեց, որ ոչ մի պայմանավորվածություն չկա: Այո, այդպես է, չկա ոչ մի պայմանավորվածություն, եւ երեւանցիները իրենք են որոշելու, թե ով է քաղաքապետը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930