«Քարոզարշավի ընթացքում արդեն սկսել ենք կառավարել Երեւանը: Մեզ համար կարեւոր է ոչ թե ուղղակի ընտրվելը, այլ հենց այսպես ընտրվելը: Մենք արդեն սկսել ենք հաղթարշավը: Մենք ոչ մեկի չենք սիրաշահել, խոստումներ չենք տվել՝ դրանց դիմաց ձայն ստանալու համար, որովհետեւ Երեւանը կառավարելու ենք արդար կերպով՝ գույքագրելով բոլոր խնդիրները»,-«Լույս» դաշինքի նախընտրական հավաքում այսօր հայտարարեց դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:
Ըստ Արտակ Զեյնալյանի, յուրաքանչյուր քաղաքացի Երեւանում տեր է՝ արքա: Քաղաքապետի թեկնածուն հիշեցրեց, որ իրենց թիմի ներկայացուցիչներից ոչ-ոք եսասեր չէ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ